Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Գաբրիել Կարվախալը մեկնաբանել է իսպանացի կիսապաշտպան Գաբրիել Վեյգայի սկանդալային տեղափոխությունը «Սելտայից» Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի»։
Իսպանիայի հանրությունը քննադատել է 21-ամյա կիսապաշտպանին Սաուդյան Արաբիայի տարբերակն ընտրելու համար, թեև նրանով հետաքրքրված էին եվրոպական հայտնի ակումբները։
«Նա ընդամենը 20 տարեկան է, և ես հիանալի հասկանում եմ, որ նա հսկայական ֆինանսական առաջարկ է ստացել: Երբ ես գնացի Գերմանիա և կնքեցի հինգ տարվա պայմանագիր «Բայերի հետ», առաջին բանը, որ արեցի, ծնողներիս տուն գնեցի: Ես ծնունդով եմ համեստ տեղից եմ և հասկանում եմ դա»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն: