«Լիվերպուլի», «Բարսելոնայի», «Բավարիայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուն մրցաշրջանը կանցկացնի Կատարում։
«Ասթոն Վիլան» հայտարարել է Կոուտինյուի՝ «Ալ Դուհաիլ» տեղափոխվելու մասին։
Ակումբը 31-ամյա խաղացողին վարձակալել է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
Նոր թիմում բրազիլացի ֆուտբոլիստը հանդես կգա 9 համարի մարզաշապիկով։