Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի մարզիչ Չավիի աշխատանքի մասին։ Նրա խոսքով, նոր մարզչի հետ թիմը նոր դարաշրջան սկսեց.
«Մենք նոր դարաշրջան ենք սկսել՝ Չավիի դարաշրջանը: Մենք լավատեսությամբ ենք նայում ապագային։
Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Սա կլինի ակումբի պատմության լավագույն դարաշրջաններից մեկը»,- մեջբերում է Լապորտային Mundo Deportivo-ն։
Անցած մրցաշրջանում կատալոնացիները հաղթեցին Լա Լիգան:
























































