«Ռեալ Սոսյեդադի» հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուիս Արկոնադան մեկնաբանել խոսել է թիմի նորեկ Արսեն Զախարյանի մարզավիճակի մասին։
«Արսենը դեռ հիվանդ է, դեռ չի ապաքինվել, բայց ոչ մի սարսափելի բան չկա։ Նա պատրաստ կլինի՞ «Ռեալի» դեմ խաղին։ Դժվար է ասել»,- Արկոնադայի խոսքն է մեջբերում Sport24-ը։
Սեպտեմբերի 5-ին «Ռեալ Սոսյեդադը» հաստատել է տեղեկությունը, որ 20-ամյա ֆուտբոլիստը բաց է թողել մարզումը։ Հաղորդվում էր, որ մոտ օրերս նա կվերադառնա մարզումներին։