«Օրենբուրգի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ստեփան Օգանեսյանը դեռ չի կողմնորոշվել, թե որ երկրի հավաքականում է հանդես գալու։
«Ո՞ր թիմում եմ խաղալու՝ Ռուսաստանի՞, թե՞ Հայաստանի. Դժվար է պատասխանել, թե ինչ ծրագրեր կան։ Ես գուշակություն չեմ անում։ Հիմա ես այստեղ եմ և կանեմ առավելագույնը:
Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում։ Այդ պատճառով դժվար է ասել»,- Օգանեսյանի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Օգանեսյանը մասնակցել է Ռուսաստանի ազգային հավաքականի և Եգիպտոսի օլիմպիական հավաքականի ընկերական հանդիպմանը։ Հանդիպումը կայացել է Եգիպտոսում և ավարտվել է 1։1 հաշվով։ Ռուսաստանի հավաքականի կազմում միակ գոլը խփել է 21-ամյա Ստեփան Օգանեսյանը։
Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանի հավաքականը կրկին կխաղա Եգիպտոսի, իսկ սեպտեմբերի 12-ին կհանդիպի Կատարի հետ։
























































