ՊՍԺ-ի նորեկ Ռանդալ Կոլո-Մուանին խոսել է փարիզյան թիմի մարզիչ Լուիս Էնրիկեի մասին:
«Ինձ դուր է գալիս, թե ինչպես է մարզիչն աշխատում այս նոր թիմի հետ: Այս նախագիծն ինձ շատ է գրավում: Հիմա աշխատանքի անցնելու ժամանակն է»,- Կոլո-Մուանիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:
Ֆրանսիացի հարձակվողն այս ամռանն է «Այնտրախտից» տեղափոխվել ՊՍԺ։
























































