Մադրիդի «Ռեալի» և Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խոսել է Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալի մասին։
«Միշտ հիացել եմ նրա խաղով։ Ինձ համար նա Հարավային Ամերիկայի և աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է։ Ես փորձում էի հետևել նրա խաղին, երբ ֆուտբոլ էի դիտում հեռուստացույցով, ցանկանում էի շատ բան սովորել նրանից»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է կիսապաշտպանը։
Սեպտեմբերի 9-ին Ուրուգվայը ԱԱ-2026-ի ընտրական փուլի շրջանակներում կհյուրընկալի Չիլիին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 02:00-ին:
























































