Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը պատրաստվում է հեռանալ իր պաշտոնից:
Լրագրող Սամի Մոկբելի տվյալներով՝ անգլիացի մասնագետը մտածում է Անգլիայի հավաքականից հեռանալու մասին Եվրո-2024-ից հետո։ Նշվում է, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) կարող է հավաքականի մարզչի պաշտոնն առաջարկել Պեպ Գվարդիոլային։
Գարեթ Սաութգեյթը գլխավորել է Անգլիան 2016 թվականին։ Նրա գլխավորությամբ թիմը նվաճել է Եվրո-2020-ի արծաթե մեդալները։ 2022 թվականին Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում Անգլիան առաջին տեղից դուրս եկավ Ուելսի, ԱՄՆ-ի և Իրանի հետ խմբից, 1/8 եզրափակիչում հաղթեց Սենեգալին 3:0 հաշվով և քառորդ եզրափակիչում պարտվեց Ֆրանսիային (1: 2):
Եվրո-2024-ի ընտրական փուլում բրիտանացիները Իտալիայի, Ուկրաինայի, Մալթայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ նույն խմբում են։