Իտալիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խոսել է իր ծրագրերի մասին։
«Ինձ համար սա ամենաբարձր պաշտոնն է, որ ստացել եմ իմ մարզչական կարիերայում։ Միևնույն ժամանակ, դա արտասովոր պատասխանատվություն է, որն ինձ ստիպում է զգալ դրա ողջ ծանրությունը։ Բայց հենց պատասխանատվության պատճառով է, որ առաջանում են այն գործընթացները, որոնք մեզ ավելի լավն ու ուժեղ են դարձնում։
Ներկայացնել ազգային հավաքականը նշանակում է ներկայացնել ողջ ֆուտբոլասեր Իտալիան և բոլոր այն երեխաներին, որոնց երազանքներն ուղղված են իրենց ֆուտբոլային հերոսներին: Իտալիան հաջողության երկար պատմություն ունի։ Իտալիան ունի մեծ չեմպիոններ, մենք ունենք նվաճումներ, որոնք ճանաչում են ամբողջ աշխարհում։ Մենք պետք է լինենք ուժեղ ազգային հավաքական և այս մասին հստակ ուղերձ հղենք խաղադաշտում մեր պահվածքով։
Ինձ համար դժվար է ինչ-որ բան խոստանալ, բայց ես կլինեմ բոլոր նրանց հավատարմության երաշխավորը, որոնք գալիս են այստեղ։ »,- Սպալետիի խոսքն է մեջբերել Football Italia-ն։