Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է իր տեղափոխությունը «Սևիլիա»։
«Սա հատուկ օր է ինձ համար։ Իմ կյանքի ամենահիասքանչ օրերից մեկը, քանի որ միշտ էլ հաճելի է վերադառնալ տուն: Շատ տարբեր հանդիպումներ կլինեն հին ընկերների հետ և նման բաներ: Սա առանձնահատուկ առիթ է, և ես ուրախ եմ, որ իրականացրի իմ երազանքը․ հեռանալուց 18 տարի անց վերադարձա տուն։ Անհամբեր սպասում եմ երկրպագուների հետ հանդիպմանը: Պետք է շնորհակալություն հայտնեմ նախագահին, փոխնախագահին և բոլոր նրանց, որոնք հնարավոր դարձրեցին իմ վերադարձը այստեղ։ Կյանքում կան բաներ, որոնք փողով հնարավոր չէ գնել, և երբ սիրտդ ինչ-որ բանի մեջ է, ճիշտ որոշում կկայացնես։ Սիրտս պահանջում էր, որ վերադառնամ տուն՝ Սևիլիա»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում «Սևիլիայի» պաշտոնական կայքը։
«Սևիլիան» երեկ՝ սեպտեմբերի 4-ին, պաշտոնապես հայտարարեց Ռամոսի տեղափոխության մասին։ 37-ամյա պաշտպանը իսպանական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
























































