Լուի վան Գալը կարծում է, որ Արգենտինայի հաղթանակը ԱԱ-2022-ում ծրագրված էր։
Արգենտինացիները եզրափակիչում հաղթեցին Ֆրանսիայի հավաքականին (3:3, 11 մ․՝ 4:2) և դարձան աշխարհի չեմպիոն: Քառորդ եզրափակիչում Լիոնել Սկալոնիի թիմը հաղթեց Վան Գալի գլխավորած Նիդերլանդների թիմին (2։2, 11մ․՝4։3):
«Ես իսկապես չեմ ուզում շատ խոսել այդ մասին: Եթե նայեք, թե ինչպես Արգենտինան գոլեր խփեց, և ինչպես մենք խփեցինք, ինչպես որոշ արգենտինացի ֆուտբոլիստներ չպատժվեցին, կարծում եմ, որ այդ ամենը նախապես ծրագրված էր:
Ես հասկանում եմ, թե ինչ եմ ասում: Մեսսին պետք է դառնար աշխարհի չեմպիոն։ Այո, ես այդպես եմ կարծում»,- Վան Գալի խոսքն է մեջբերել NOS-ը։
























































