Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրարտուի» նախկին կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն ստացել է Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
Իր մրցանակը ստացել է նաև երկրորդ տեղը զբաղեցրած Արտակ Դաշյանը։ Ֆուտբոլիստները պարգևատրվել են Հայաստանի հավաքականի՝ սեպտեմբերի 4-ին կայացած բաց մարզումից հետո։
Հայաստանի ազգային հավաքականի և Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն ՀՊԼ 2022-23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալուց հետո կիսվել է տպավորություններով․ «Ինձ համար մեծ պատիվ էր այս մրցանակը ստանալը։ Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք քվեարկել են իմ օգտին։
Ինչ վերաբերում է հավաքականի առաջիկա խաղերին, ապա վստահաբար կներդնենք մեր ողջ ուժերը։ Պետք է ամբողջովին կենտրոնանանք խաղի վրա և ամեն ինչ անենք ցանկալի արդյունքի համար»։