Պաշտպան Սերխիո Ռամոսը նշել է, թե ինչու է որոշել վերադառնալ «Սևիլիա»։
«Ես ամիսներ շարունակ սպասում էի զանգի «Սևիլիայից», իսկ հիմա ուրախ եմ վերադառնալու համար: Անիմաստ էր տեղափոխվել այլ ակումբ։ Սա իմ պարտքն է պապիկիս, հորս, երկրպագուներին և Պուերտային (Սևիլիայի նախկին պաշտպանը, որը մահացել է 2007 թվականին 22 տարեկանում՝ խաղադաշտում սրտի կաթված ստանալուց հետո) և մյուսներին: Կարծում եմ՝ ժամանակն է»,- Ռամոսի խոսքն է մեջբերել AS-ը։