Ջորջիո Կյելինին «Ինտեր Մայամիին» անվանել է լավագույն թիմը, որի հետ նա խաղացել է MLS-ում։
Այսօր MLS-ի գործող չեմպիոն «Լոս Անջելեսը», որի կազմում հանդես է գալիս իտալացի պաշտպանը, 1։3 հաշվով պարտվեց «Ինտեր Մայամիին»։
«Հարցը միայն «Բարսելոնայից» եկած այս երեք տղաները չեն (Լեո Մեսսի, Սերժի Բուսկետս, Խորդի Ալբա): Նրանք իսկապես լավ թիմ են կառուցել: Անկեղծ ասած, այն դեռ լավագույն թիմն է, որի դեմ խաղացել եմ MLS-ում։
«Ինտեր Մայամին» այնպիսի իրավիճակում է, երբ հեշտ չէ փլեյ-օֆֆ մտնելը, բայց ես խաղադրույք եմ կատարում դրա վրա: Ես, իհարկե, խաղադրույք չեմ կատարում, բայց կարծում եմ, որ նրանք դուրս կգան փլեյ-օֆֆ։ Իսկ ես չէի ցանկանա առաջին տեղում լինել Արևելյան կոնֆերենցիայում։ Քանի որ առաջին տուրում պետք է հանդիպես «Ինտեր Մայամիի» հետ, դա այնքան էլ հաճելի չէ»,-Կյելինիի խոսքերն է փոխանցում Goal-ը։
























































