Լիոնել Մեսսին շնորհակալություն է հայտնել ամերիկացի երկրպագուներին ջերմ ընդունելության համար։
Այսօր «Ինտեր Մայամին» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթեց MLS-ի գործող չեմպիոն «Լոս Անջելեսին»։
«Ֆիզիկապես ինձ լավ եմ զգում: Փառք Աստծո, որ դեռ կարող եմ շարունակել ֆուտբոլ խաղալ և ինչով կարող եմ օգնել թիմին: Հուսով եմ՝ կշարունակենք նույն ոգով։
Ես կրկին տպավորված էի երկրպագուներից։ Շատ շնորհակալ եմ այն սիրո համար, որ նրանք անընդհատ ցույց են տալիս։ Առաջին անգամը չէ, որ արտագնա հանդիպում եմ անցկացնում և այստեղ ինձ հետ այսպես են վարվում»,- ասել է «Ինտեր Մայամիի» հարձակվողը, որն այս խաղում խաղում երկու գոլային փոխանցում է կատարել:
























































