WhoScored-ը գնահատել է Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի «Արսենալ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման մասնակիցների խաղը։
Լոնդոնցիների ձախ պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն ստացել է 6,2 գնահատականը։ Սա «Արսենալի» խաղացողների շրջանում վատագույն գնահատականն է: Նույնքան միավոր ստացել է նաև Ժորժինյոն, որը խաղադաշտ է դուրս եկել 90+9-րդ րոպեին։
Խաղադաշտում անցկացրած 76 րոպեների ընթացքում ուկրաինացին 50 անգամ դիպել է գնդակին, 43 ճշգրիտ փոխանցում է կատարել 50-ից (86%), այդ թվում՝ 1 առանցքային փոխանցում և կատարել 1 հարված։
Լոնդոնցիների կազմում լավագույն խաղացողներ են ճանաչվել Դեկլան Ռայսը և Բուկայո Սական: Երկուսն էլ ստացել են 7,9 գնահատականը։ Հյուրերի կազմում լավագույնն է ճանաչվել Մարկուս Ռեշֆորդը՝ 7,4։
Հիշեցնենք, որ հաշիվը բացվել էր 27-րդ րոպեին, երբ Մարկուս Ռեշֆորդն առաջ է մղել մանկունիանցիներին։ Հենց հաջորդ րոպեին Մարտին Էդեգորը հավասարեցրել է հաշիվը։ Երկրորդ խաղակեսի վերջնամասում «Արսենալը» 3-1 հաշվով հաղթանակ է տարել Դեկլան Ռայսի և Գաբրիել Ժեզուսի գոլերի շնորհիվ: