«Արսենալի» ավագ Մարտին Էդեգորը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1):
«Ես սիրում եմ տանը խաղալ իմ երկրպագուների հետ, մթնոլորտն անհավանական է: Դա աշխարհի լավագույն զգացողությունն է:
Սա այն է, ինչի համար մենք խաղում ենք: Մենք ուզում էինք շնորհակալություն հայտնել նրանց մեզ աջակցելու համար. դա անհավատալի էր: Խելահեղություն էր: Չգիտեմ, թե ինչ եղավ, բայց Գաբի Ժեզուսը հիանալի գոլ խփեց, և մենք հաղթեցինք:
Բոլոր խաղերն այժմ այսպիսին են, և պետք է պատրաստ լինեք խաղալ 100, 105 և 110 րոպե: Մենք լավ հանդես եկանք, և ես շատ ուրախ եմ հաղթանակով»,- ասել է Էդեգորը BBC-ի հետ զրույցում։
Լոնդոնցիները հաղթեցին ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ:
























































