«Բարսելոնայի» ղեկավարությունը նախատեսում է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին առաջարկել նոր պայմանագիր: Այդ մասին հայտնում է լրագրող Նիկոլա Շիրան։
Նախատեսվում է, որ 32-ամյա արգենտինացու նոր պայմանագիրը ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2023-ի ամառ, իսկ հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 50 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Մեսսին Լա Լիգայի վերջին տուրում գոլի հեղինակ դառանալուց հետո դարձավ եվրոպական թոփ-5 լիգաների պատմության մեջ լավագույն ռմբարկուն (Լա Լիգա, Պրեմիեր լիգա, Բունդեսլիգա, Սերիա Ա, Լիգա 1): Արգենտինացին 474 խաղում իր հաշվին ունի 438 գոլ:
Երկրորդ տեղում է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (537 հանդիպումներից 437 գոլ թոփ-5 լիգաներում):