Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բարձր է գնահատել անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինեմի խաղը։
«Որակներով նա ինձ չզարմացրեց, բայց շատ գոլեր խփեց։ Բելինգեմը լուրջ խաղացող է, նա շատ լավ է հարմարվել։ Ինձ թվում է՝ ամեն ինչ կարգին է։
Նա հեշտությամբ կարող է խփել 15 գոլ։ Ջուդը հիանալի է շարժվում, դրա համար էլ նա այդքան շատ գոլեր է խփում։ Նա շատ արագ սովորող խաղացող է, պետք չէ նրան նույն բաները կրկնել։ Ցանկանում եմ, որ նա շարունակի այսպես խաղալ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ անգլիացի ֆուտբոլիստը ճանաչվել է Լա Լիգայի օգոստոսի լավագույն խաղացող։ Մադրիդյան ակումբի 20-ամյա խաղացողը Իսպանիայի առաջնության անցած չորս խաղերում հինգ գոլ է խփել «սերուցքայինների» կազմում։
























































