«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Նոթինգեմ Ֆորեսթից» կրած տնային պարտությունից հետո (0:1) խոսել է երկրպագուների արձագանքի մասին։
«Կարելի է հասկանալ մարդկանց, որոնք սովոր են անցյալի արդյունքներին։ Նրանք ցանկանում են տեսնել թիմի հաղթանակը և լավ ֆուտբոլ խաղալը: Մենք փայլուն չենք խաղում, բայց կարծում եմ, որ ելույթը վատը չէր։ Երկրպագուները ցանկանում են հաղթել։ Մենք պետք է նրանց ուրախանալու հնարավորություն տանք։ Ես հասկանում եմ, որ սա «Չելսին» է։ Այստեղ պետք է հաղթել յուրաքանչյուր խաղում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պոչետինոն։
Անցած մրցաշրջանում «Չելսին» զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը Պրեմիեր լիգայում: