Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է թիմի կիսապաշտպաններ Թոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի դերի մասին։
«Նրանք լավագույնն են։ Ինձ համար նրանք լավագույնն են: Նրանց վրա ազդել են առաջին հանդիպումները, որտեղ ես շատ փոխարինումներ չեմ արել, բայց նրանք կշարունակեն շատ կարևոր դեր խաղալ։ Սա նույնպես անհրաժեշտ է, որպեսզի թիմը, որտեղ կան այդքան երիտասարդ խաղացողներ, շարունակի լավ զարգանալ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Ռեալը» վաստակել է 12 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։ 5-րդ տուրում Անչելոտիի թիմը կխաղա «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Խաղը կկայանա սեպտեմբերի 17-ին։
























































