ՌՊԼ 7-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Սպարտակին»։
Տանտերերի կազմում երկրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։