ԱՊԼ 4-րդ տուրում «Չելսին» ընդունել էր «Նոթինգհեմին» և նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Առաջին կեսում գոլեր չեղան։ 48-րդ րոպեին հյուրերի կազմում միակ և հաղթական գոլի հեղինակ դարձավ Էլանգան։
Այս խաղից հետո «Չելսին» 4 միավորով 11-րդն է, իսկ «Նոթինգհեմը» 6 միավորով՝ 9-րդ։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Տոտենհեմը» արտագնա խաղում 5-2 հաշվով հաղթեց «Բարնլիին»։
4-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց տանտերերի ֆուտբոլիստ Ֆոսթերը։ 16-րդ րոպեին Սոն Հին Մինը հավասարեցրեց այն, իսկ առաջին կեսին ավելացված 2-րդ րոպեին Ռոմերոն առաջ մղեց հյուրերին։ 54-րդ րոպեին աչքի ընկավ Մեդիսոնը։ 63 և 66-րդ րոպեներին Սոն Հին Մինը հեթ-տրիկ հեղինակեց՝ հաշիվը դարձնելով 5-1։ Խաղի հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին տանտերերի կազմում աչքի ընկավ Բրոնհիլը։
Այս խաղից հետո «Տոտենհեմը» 10 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Բարնլին» միավոր չունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
























































