Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» սեփական հարկի տակ 5։3 հաշվով հաղթեց «Գրանադային»։
Տանտերերի նորեկ Արսեն Զախարյանն իր թիմի կազմում խաղադաշտ դուրս եկավ 79-րդ րոպեին։
Այս հաղթանակն ընթացիկ առաջնությունում առաջինն էր «Ռեալ Սոսյեդադի» համար։ Նախորդ 3 խաղերում թիմը ոչ-ոքի էր խաղացել։
























































