ՌՊԼ-ի 7-րդ տուրի շրջանակում «Նիժնի Նովգորոդը» սեփական հարկի տակ ընդունել է «Ռուբինին»։
Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում են 2-0 հաշվով։ 28-րդ րոպեին իր թիմի երկրորդ գնդակը խփեց հայ կիսապաշտպան Էդգար Սևիկյանը՝ դառնալով շատ գեղեցիկ գոլի հեղինակ։ Հյուրերի մեկնարկային կազմում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։