«Բարսելոնայի» նորեկ, պորտուգալացի հարձակվող Ժոաո Ֆելիշը խոսել է կատալոնական թիմ տեղափոխության մասին։
Հիշեցնենք, որ Ֆելիշը նոր ակումբին միացել է Մադրիդի «Ատլետիկոյից» վարձավճարով։
«Բոլորը գիտեն, թե որքան երջանիկ եմ, ես մանկուց երազել եմ այդ մասին։ Ես եկել եմ այստեղ՝ թիմին օգնելու համար։
Հուսով եմ, որ մենք լավ մրցաշրջան կանցկացնենք»,- ասել է Ֆելիշն իր՝ որպես կատալոնական թիմի ֆուտբոլիստ ներկայացվելու ժամանակ:
























































