«Նոթինգհեմ Ֆորեսթը» իր պաշտոնական կայքում հայտնել է «Բենֆիկայի» դարպասապահ Օդիսեաս Վլահոդիմոսի հետ պայմանագիր կնքելու մասին:
29-ամյա հույն ֆուտբոլիստը չորս տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։
Տրանսֆերի համար անգլիական ակումբը կվճարի 9 միլիոն եվրո։
Վլահոդիմոսը «Բենֆիկայում» հանդես է եկել 2018 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նա մասնակցել է 54 հանդիպման։