Անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթը» վարձակալական պայմանագիր կկնքի «Միլանի» հարձակվող Դիվոկ Օրիգիի հետ: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ բելգիացի հարձակվողը առաջիկա ամբողջ մրցաշրջանը կանցկացնի «Նոթինգհեմում»: Ակումբը կկարողանա նաև գնել խաղացողի իրավունքները՝ վարձակալության ժամկետի ավարտին։ Նա արդեն բուժզննում է անցնում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օրիգիի համար առաջնահերթություն է Անգլիայի Պրեմիեր լիգա վերադարձը։ Նրա տրանսֆերով հետաքրքրված էին «Բարնլին» և «Վեսթ Հեմ Յունայթեդը»:
Հարձակվողը «Միլան» էր տեղափոխվել նախորդ ամառ: 2022/2023 մրցաշրջանում 28-ամյա բելգիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։