«Մանչեսթեր Սիթին» 5 տարվա պայմանագիր է կնքել «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Մատեուշ Նունյեսի հետ: Այս մասին հայտնում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը։
Ավելի վաղ Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ «Գայլերը» մերժել են «Սիթիի» 54 միլիոն եվրոյի առաջարկը 24-ամյա պորտուգալացու համար:
2023/24 մրցաշրջանում Նունյեսը Պրեմիեր լիգայում «Վուլվերհեմփթոնի» կազմում մասնակցել է 2 հանդիպման և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։