Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն կմիանա «Ալ Շաբաբին»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գործարքի արժեքը կկազմի 15 մլն եվրո։ Ակումբներն արդեն համաձայնության են եկել։ 29-ամյա բելգիացին շուտով կմեկնի բուժզննման, որից հետո երեք տարվա պայմանագիր կկնքի։
Այս մրցաշրջանում Կարասկոն մասնակցել է Իսպանիայի առաջնության 3 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։