Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Սլովանը» հյուրընկալվել էր Կիպրոսի «Արիսին» և 2-6 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց։ Թիմը ընդհանուր դիմակայության 4-7 հաշվով պարտությամբ դուրս մնաց մրցաշարի հետագա պայքարից։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը հյուրերի պահեստայինների նստարանին էր և դաշտ դուրս եկավ 58-րդ րոպեին։
Հայ ֆուտբոլիստը խաղի հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 6-2: