Թոնի Կրոսը դժգոհ է դեպի Սաուդյան Արաբիա խաղացողների զանգվածային տեղափոխություններից։
«Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի բացակայությունն այն է, ինչը կարող էր ինձ հետ պահել այնտեղ գնալուց:
Սակայն յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի, ինչպես դա արեց Կրիշտիանու Ռոնալդուն իր կարիերայի ավարտին: Բայց բավականին դժվար է դառնում, երբ ֆուտբոլիստները, որոնք իրենց կարիերայի գագաթնակետին են և ունեն այն որակները, որոնք թույլ են տալիս խաղալ Եվրոպայի թոփ-ակումբներում, որոշում են մեկնել այնտեղ:
Հետո ասում են, որ այնտեղ հավակնոտ ֆուտբոլ են խաղում, բայց ամեն ինչ փողի մեջ է: Ի վերջո, այս որոշումը փողի օգտին է և ֆուտբոլի դեմ։ Եվ այդ պահից սկսած բոլորիս ծանոթ ու սիրված ֆուտբոլի համար ամեն ինչ ավելի բարդ է դարձել»,- Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում Sports Illustrated-ը։
























































