IDBANK Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը։
Տանտերերն ակտիվ սկսեցին խաղն ու արդեն 2-րդ րոպեին բացեցին հաշիվը։ Գոլի հեղինակ դարձան Գլադոնը։ 21-րդ րոպեին Միլկովիչը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Երկրորդ կեսի սկզբնամասում հյուրերը մնացին 10 հոգով։ Խաղադաշտից հեռացվեց Ռայանե Մզուղին։
Րոպեներ անց Գլադոնն այս խաղում խփեց իր երկրորդ գոլը՝ հաշիվը դարձնելով 3։0։
Այս խաղից հետո «Նոան» 12 միավորով 2-րդն է։ «Արարատը» 7-րդն է 7 միավորով։