«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է ՈւԵՖԱ-ի վարկածով 2022/2023 մրցաշրջանի լավագույն խաղացող։
Այս մրցանակի հավակնորդների լավագույն եռյակում, բացի նորվեգացուց, հայտնվել էին Հոլանդի թիմակից Կևին դե Բրույնեն, ինչպես նաև Լիոնել Մեսսին, որը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում։
Այս շաբաթվա սկզբին Հոլանդը ճանաչվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Անցած մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում՝ դառնալով 52 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Իսկ մրցաշրջանի լավագույն կին ֆուտբոլիստ է ճանաչվել իսպանացի Այտանա Բոնմատին։