Էրլինգ Հոլանդը չի մտածում ապագայում MLS հնարավոր տեղափոխության մասին։
-Ես այնքան էլ հաճախ չեմ եղել ԱՄՆ-ում, ուստի դժվար է ասել: Բայց ես 23 տարեկան եմ, մարդիկ տեղափոխվում են MLS և խաղում այնտեղ: Երբեք չեմ մտածել այդ մասին, քանի որ դեռ երիտասարդ եմ, խաղում եմ «Մանչեսթեր Սիթիում» և վերջերս եմ տեղափոխվել այնտեղ:
-Մտավախություն չունե՞ք, որ 24 կամ 25 տարեկանում կցանկանաք գիշերային ակումբներում զվարճանալ և անել այն, ինչ չեք կարողացել անել երիտասարդության տարիներին:
-Ոչ, դա ինձ չի անհանգստացնում։ Ես ֆուտբոլիստ եմ, տասը տարի հետո, երբ 33 տարեկան դառնամ, պետք է խաղալուս վերջին մի քանի տարին անցկացնեմ։
Չեմ անհանգստանում, շուրջս հրաշալի մարդիկ կան։ Ես աշխատում եմ տարին 10 ամիս և պետք է կենտրոնացած լինեմ: Հետո՝ մեկ ամիս հանգստանալու, ևս մեկ ամիս մրցաշրջանին պատրաստվելու համար։ Այսպես կլինի ևս 10-15 տարի, կարծում եմ,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը Logan Paul’s Impaulsive փոդքաստում։