«Տոտենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը կարող է վարձավճարով տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է 26-ամյա իսպանացու հետ պայմանագրի տարբերակը՝ կապված «Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելլայի հետ բանակցությունների բարդությունների հետ: «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտպան է փնտրում Լյուկ Շոուի վնասվածքի պատճառով:
Ռեգիլոնը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այդ ժամանակից ի վեր նա լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 67 խաղ՝ դառնալով երկու գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում իսպանացին երբեք խաղադաշտ դուրս չի եկել։