«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը թվարկել է ռուս խաղացողներին, ովքեր կարող են տեղափոխվել եվրոպական ակումբներ։ Ի թիվս մի քանի այլ խաղացողների՝ Զախարյանը նաև տվել է Սպերցյանի անունը:
«Սպերցյանը, կարծում եմ, հիմա կհեռանա։ Էդվարդին կցանկանայի տեսնել Իսպանիայում։ Իտալիայում ավելի պաշտպանողական ֆուտբոլ է, ուստի Զախարյանի համար Իսպանիայում ավելի լավ կլինի»,- ասել է Զախարյանը Nobel յութուբյան ալիքում։
Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադին» է միացել 2023 թվականի օգոստոսի 19-ին։ Ֆուտբոլիստը վեց տարվա պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ։ Օգոստոսի 25-ին Արսենն ակումբի կազմում իր նորամուտը նշել է «Լաս Պալմասի» դեմ Պրիմերայի խաղում՝ 75-րդ րոպեին փոխարինելով Բրայս Մենդեսին։