«Ռեալ Սոսյեդադի» մարզական տնօրեն Ռոբերտո Օլաբեն խոսել է թիմի նորեկ Արսեն Զախարյանի խաղային որակների մասին։
«Դժվար է Արսենին համեմատել ինչ-որ ֆուտբոլիստի հետ։ Նա շատ հավասարակշռված է, լավ համակարգված, լավ ֆիզիկական տվյալներով: Նրա տեխնիկան ամենաբարձր մակարդակի վրա է։ Նա կարող է հաղթահարել ցանկացած տարածություն, դաշտի ցանկացած հատված, և դա ինձ դուր է գալիս։ Նա ունի Զիդանի հատկանիշները՝ գերազանց տեխնիկայով, շարժումների ներդաշնակությամբ, ինչպես է նա կատարում տեխնիկական հնարքներ, ինչպես է հասկանում մարտավարությունը։ Դժվար է համեմատություններ անելը, քանի որ դժվար է գտնել այնպիսի խաղացողի, ինչպիսին Արսենն է»,- ասել է Օլաբեն Nobel-ի YouTube-ի ալիքում հրապարակված տեսանյութում։
Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադին» է միացել 2023 թվականի օգոստոսի 19-ին։ Ֆուտբոլիստը վեց տարվա պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ։ Օգոստոսի 25-ին Արսենը ակումբի կազմում իր նորամուտը նշել է «Լաս Պալմասի» դեմ Պրիմերայի խաղում՝ 75-րդ րոպեին փոխարինելով Բրայս Մենդեզին։