«Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն տեղափոխվել է «Այաքս», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
22-ամյա վրացու հետ պայմանագիրը նախատեսված է 2028 թվականը։ Transfermarkt-ը գործարքը գնահատում է 16 միլիոն եվրո:
Միկաուտաձեն հանդես է եկել «Մեցի» ակադեմիայում, իսկ 2019 թվականից խաղացել է ֆրանսիական ակումբի առաջին թիմում։
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը դարձել է Լիգա 2-ի լավագույն ռմբարկու. նա անցկացրել է 37 հանդիպում, որոնցում խփել է 23 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում։
























































