Բրազիլիայում կայացել է Լիբերտադորեսի գավաթի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը, որում «Ինտերնասիոնալը» 2:0 հաշվով հաղթել է բոլիվիական «Բոլիվարին»։
Հաղթող թիմի կազմում երկու գոլերն էլ խփել է հարձակվող Էներ Վալենսիան։
Կիսաեզրափակիչ առաջին խաղը նույնպես ավարտվել է բրազիլական թիմի հաղթանակով՝ 1։0։ Այսպիսով, «Ինտերնասիոնալը» դուրս է եկել Լիբերտադորեսի գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Ֆլումինենսե» (Բրազիլիա) – «Օլիմպիա» (Պարագվայ) դիմակայության հաղթողի հետ։