«Ֆուլհեմը» համաձայնության է եկել «Սևիլիայի» հետ հարձակվող Լուկաս Օկամպոսի տեղափոխության հարցում։
Անգլիական ակումբում արգենտինացուն դիտարկում են որպես Սաուդյան Արաբիա մեկնած Ալեքսանդր Միտրովիչին փոխարինող։ Օկամպոսը դեռ որոշում չի կայացրել՝ տեղափոխվե՞լ «Ֆուլհեմ», թե՞ մնալ «Սևիլյայում», որտեղ նրա պայմանագրի ավարտին մնացել է 2 տարի։
Օկամպոսը «Սևիլիայի» կազմում անցկացրել է 165 հանդիպում՝ դառնալով 39 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։