Նիկոլաս Տալյաֆիկոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Մանկունիացիները բանակցություններ են վարում «Լիոնի» հետ 30-ամյա պաշտպանի տրանսֆերի շուրջ։
Ֆրանսիական ակումբը արգենտինացուն գնահատում է 6 միլիոն եվրո, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է նրան վարձակալել, քանի որ տրանսֆերի անհրաժեշտությունը վերջերս է առաջացել Լյուկ Շոուի վնասվածքի պատճառով։
«Յունայթեդը» չի ցանկանում մեծ գումարներ ծախսել: Կիսապաշտպանության դիրքի ուժեղացումն այժմ առաջնահերթություն է ակումբի համար: ՄՅՈւ-ն փորձելու է նաև նոր կիսապաշտպան ձեռք բերել։