Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիքսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է A Bola-ն։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա պորտուգալացուն հավակնում է ձեռք բերել «Լիվերպուլը»: Մերսիսայդցիները ֆուտբոլիստին դիտարկում են որպես Մուհամեդ Սալահին փոխարինող, ով կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածում Ֆելիքսը վարձավճարով հանդես եկավ «Չելսիում»։ Լոնդոնյան ակումբի կազմում անցկացրած 20 խաղում նա դարձել է 4 գոլի հեղինակ։
























































