Իտալացի Ֆաբիո Կապելոն բարձր է գնահատել Սաուդյան Արաբիայի գլխավոր մարզչի պաշտոնում Ռոբերտո Մանչինիի նշանակումը։
«Ես շատ ուրախ եմ Մանչինիի համար, տրամաբանական է, որ նման մասնագետն արագ աշխատանք գտավ։ Սաուդյան Արաբիային կարելի է միայն գովաբանել, որ կարողացել է նման մարզիչ ձեռք բերել։ Երկրում բուռն զարգանում է ֆուտբոլը։ Այս տեմպերով երկիրը շուտով կլինի Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի հավաքականների մակարդակին»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում «Советский спорт»-ը։
Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականը օգոստոսի 27-ին հայտարարել է 58-ամյա մասնագետի նշանակման մասին։ Նախկինում Մանչինին մարզել է Իտալիայի հավաքականը, որը նրա գլխավորությամբ հաղթել է Եվրո-2020-ում, սակայն չի կարողացել նվաճել 2022 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր։
























































