«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է «Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարի հնարավոր տեղափոխության մասին:
«Պավարի տրանսֆերի գործարքը մնում է ուժի մեջ: Մենք դեռ բանակցություններ ենք վարում «Բավարիայի» հետ։
Ֆուտբոլիստի ցանկությունն առանցքային դեր է խաղում, և նա ցանկանում է միանալ «Ինտերին», — մեջբերում է Մարոտային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պավարը «Բավարիայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Transfermarkt-ը ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։