Բենջամին Պավարը պատրաստ է միանալ «Ինտերին».
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տեղեկություններով՝ «ներաձուրիները» բանավոր համաձայնության են եկել պաշտպանի հետ։
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն պնդում է, որ Ինտերն առաջարկել է 25 միլիոն եվրո, իսկ «Բավարիան» ցանկանում է 30 միլիոնից մի փոքր ավելի։
27-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան թիմում է 2017 թվականից։