«Նապոլիի» և Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Պյոտր Զիելինսկին մերժել է «Ալ-Ահլիի» առաջարկը և որոշել կարիերան շարունակել Նեապոլում։
Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, Զիելինսկու որոշման պատճառ է դարձել կնոջ դիրքորոշումը, որը պնդում էր, որ պետք է մնա Իտալիայում: Հաղորդվում է, որ Զիելինսկին այժմ բանակցություններ է վարում «Նապոլիի» հետ՝ երկարաձգելու պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականի հունիսին:
2022/23 մրցաշրջանում Զիելինսկին «Նապոլիի» կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Թիմի հետ նա դարձել է Իտալիայի չեմպիոն։
























































