«Միլանի» ղեկավարությունը ցանկանում է, որ տնօրեն Պաոլո Մալդինին մնա ակումբում, չնայած այն բանին, որ Զվոնիմիր Բոբանը նախօրեին ազատվել է իր ղեկավարած պաշտոնից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Այնուամենայնիվ, նշվում է, որ Մալդինին դեռ չի քննարկել իր ապագան ակումբի գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսի հետ: Ամենայն հավանականությամբ, Մալդինին իր ցանկությամբ կլքի միլանյան ակումբը: