«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է այս ամառ բաժանվել հարձակվող Սերխիո Ագուերոյից, եթե Լոզանի արբիտրաժային դատարանը չբավարարի անգլիական ակումբի բողոքարկումը եվրագավաթներում մասնակցության արգելքի հետ կապված: Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն հեռացրել էր անգիլական ակումբին եվրագավաթներից երկու տարի ժամկետով ՝ ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար:
Ըստ The Sun-ի, «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է պահպանել իր կազմը, բայց եթե արգելքը չվերացվի, քաղաքաբնակները պատրաստ են բացառություն անել 31-ամյա խաղացողի համար, եթե նա ցանկանա լքել ակումբը:
Ագուերոյի գործող պայմանագիրը լրանում է 2021 թվականի ամռանը: Եթե խաղացողը երկարաձգի պայմանագիրը, և եթե բողոքարկումը մերժվի, ապա երբ ակումբը վերադառնա եվրոպական մրցասպարեզ, Ագուերոն կդառնա 34 տարեկան: «Մանչեսթեր Սիթին» կարծում է, որ խաղացողների մեծ մասը կմնան թիմում։
Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում խաղում է 2011 թվականից: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է թիմի կազմում 367 հանդիպում, խփել 254 գոլ և կատարել 72 գոլային փոխանցում: