Օգոստոսի 11-ին «Բարնլի» — «Մանչեսթեր Սիթի» խաղով (0-3) մեկնարկեց Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 4-րդ րոպեին։ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խփեց այս մրցաշրջանի առաջին գոլը։
Նա 36-րդ րոպեին կրկնապատկեց հյուրերի առավելությունը.
Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին անգամ նույն ֆուտբոլիստը խփեց մրցաշրջանի առաջին երկու գոլերը, հայտնում է B/R Football-ը: